ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ստամբուլյան կոնվենցիայում Բաքվի տարածքային ամբողջականության մասին ոչինչ չկա, վարչապետը ստում է․ Քոչարյան

Ստամբուլյան կոնվենցիայում Բաքվի տարածքային ամբողջականության մասին ոչինչ չկա, վարչապետը ստում է․ Քոչարյան

Մի մարդ, որը դեռ ոչ մի ճիշտ խոսք ասած չկա, արել է հայտարարությւոն և որևէ մեկը չի փորձել կարդալ այդ փաստաթուղթը՝ հասկանալու համար, թե այս մարդը հերթական անգամ ստում է, թե գոնե մեկ անգամ իր ամբողջ կյանքում ճշմարտություն է ասում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Նշենք, որ իշխանությունները և Ռոբերտ Քոչարյանի ընդդիմախոսները վերջերս հաճախ են նշում, որ 1999թ Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովի փաստաթուղթը ստորագրելով՝ Քոչարյանը ևս ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Ես այդ փաստաթուղթը ստորագրողն եմ եղել։ Այդ մարդը ստում է։ Ստամբուլյան փաստաթուղթը մեր դիվանագիտական ամենալուրջ հաղթանակներից մեկն է եղել այդ տարիների ընթացքում։ Ես ուղղակի բոլոր այն մարդկանց, որոնք հետաքրքրվում են քաղաքականությամբ և ընդհանրապես ԼՂ հարցի կարգավորմամբ, կառաջարկեի կարդալ այդ փաստաթղթի առաջին 48 էջը, որտեղ անդրադարձ կա բոլոր հետխորհրդային կոնֆլիկտների վերաբերյալ »,- նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ բոլոր կոնֆլիկտների վերաբերյալ փաստաթղթում գրված է՝ «հարգում ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը և որ հարցը պետք է կարգավորվի այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում» և միայն ԼՂ հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։

«Պատկերացրեք՝ ինչ աստիճանի էր հասել մեր դիվանագիտությունը, բանակցային գործընթացը, որ Լիսաբոնից հետո, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը շեշտվում էր և Տեր-Պետրոսյանն այդ ժամանակ իր վետոյի իրավունքն օգտագործեց, հենց Ստամբուլում մենք ստացանք այն փաստաթուղթը, որտեղ, ի տարբերություն մյուս կոնֆլիկտների, նման բան չկար նշված»,- ընդգծեց Քոչարյանը։

  • Կիսվել: