շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ժամանակ»․ Հնարավորություն՝ անկախ պատգամավորներին. ինչ է առաջարկում Սերգեյ Բագրատյանը

«Ժամանակ»․ Հնարավորություն՝ անկախ պատգամավորներին. ինչ է առաջարկում Սերգեյ Բագրատյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է փոփոխություն կատարել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, և անհատ պատգամավորներին ևս հնարավորություն տալ առաջին ընթերցում անցած օրենքների նախագծերի հետ կապված առաջարկներ ներկայացնել:

Գործող օրենսդրությամբ նման հնարավորություն ունեն միայն խմբակցությունները, սակայն արդեն այսօր խորհրդարանում կան երկու անկախ պատգամավորներ, և բացի այդ՝ հնարավոր են դեպքեր, երբ խմբակցությունում ընդգրկված պատգամավորը ուզում է անհատական կարգով առաջարկներ ներկայացնել, ինչը գործող օրենսդրությամբ արգելված է»:

  • Կիսվել: