ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սրացումներ են ԲՀԿ-ական պատգամավորի մոտ․ Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի պատահական զանգերը «կոմեդիա» անվանած Գևորգ Պետրոսյանի մասին

Սրացումներ են ԲՀԿ-ական պատգամավորի մոտ․ Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի պատահական զանգերը «կոմեդիա» անվանած Գևորգ Պետրոսյանի մասին

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատահական համարներ հավաքելով քաղաքացիներին զանգահարելուն, որը ուղիղ միացմամբ հեռարձակում էր «Արմնյուզ» ՀԸ-ն։

««Արմնյուզ»-ով կոմեդիա է ցուցադրվում՝ «Զանգ քաղաքացիներին»․․․Նայեք, բայց չվատանաք»,- գրել է պատգամավորը։

Ավելի ուշ Պետրոսյանի սույն գրառմանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ հարկավոր է քննարկել Պետրոսյանի հոգեբանական սրացման պատճառները։

«Կարծում եմ մենք պետք է շատ լուրջ քննարկենք ԲՀԿ-ան այս «պատգամավորի» հոգեբանական սրացման պատճառները, արդյոք այս սրացումը կապված է կառանտյայի հետ, թե տարիներ շարունակվող ծաղրի հետևանքով հոգեբանական պոռթկում է:

Խոստանում եմ հրապարակավ պարզել»,- գրել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում զանգահարում էր պատահական համարների և զրուցում քաղաքացիների հետ։

 
 

  • Կիսվել: