հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սփյուռքի հետ կառուցողական հարաբերությունները խիստ կարևոր են ոլորտի զարգացման համար. Անահիտ Ավանեսյանը՝ շվեյցարահայ գործընկերներին

Սփյուռքի հետ կառուցողական հարաբերությունները խիստ կարևոր են ոլորտի զարգացման համար. Անահիտ Ավանեսյանը՝ շվեյցարահայ գործընկերներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ժնևյան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է շվեյցարահայ բժիշկների հետ:
 
Հանդիպումը տեղի է ունեցել Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ և Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի մասնակցությամբ:
 
Նախարարը ներկայացրել է ոլորտի գերակա ուղղություններն ու առաջնահերթությունները, նշել, որ առողջապահական համակարգը բարեփոխումների փուլ է թևակոխել, և հավելել, որ Սփյուռքի հետ կառուցողական հարաբերությունները Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացման համար խիստ կարևոր են:
 
Այս համատեքստում կողմերը քննարկել են գործակցության հեռանկարները, անդրադարձել հայաստանյան կյանքին Սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանը, առողջապահական ոլորտի զարգացմանը:
 
Հանդիպման արդյունքում համատեղ ծրագրեր մշակելու և փորձի փոխանակման պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

  • Կիսվել: