Սպասում ենք Վեհափառի հորդորին, պատրաստ ենք ցանկացած գործողության, ինքնագլուխ քայլ չենք անի․ Սարգսյան
Այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իշխանությունների գործողություններին, ասաց, որ չի կարծում, թե բոլոր ընդդիմադիր ուժերը հետեւում ու դրանից հաճույք են ստանում։
Նա, մասնավորապես, նշեց. «Այո, միասնական պայքար մղելու այդ խնդիրը կամ, բայց ցավոք սրտի դեռևս չի ստացվում։ Հիմա դուք ուզում եք, որ ես ուրիշների նման ընդդիմադիրներին քննադատե՞մ։
Ես հենց այստեղ հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք Վեհափառի հորդորով ցանկացած գործողությունների։ Մենք ինքնագլուխ եկեղեցու հետ կապված գործողություն չենք անելու»:


