կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սպասելու, դերասանություն անելու, արդարացումներ փնտրելու, մեղադրելու ժամանակ այլևս չունենք. Ավինյան

Սպասելու, դերասանություն անելու, արդարացումներ փնտրելու, մեղադրելու ժամանակ այլևս չունենք. Ավինյան

Արդեն մեկ տարի է՝ Երևանում բակ և փողոց չի մնացել, որ մենք այցելած չլինենք և չխոոսենք մեր խնդիրների մասին: Այս մասին այսօր ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության հանրահավաքի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը:

Ըստ նրա՝ իրեց կարգախոսը՝ ՛՛Ասենք, կանենք՛՛, արհեստական չէ և չի ծնվել գրասենյակում, այլ ծնվել է տարվա աշատանքի արդյունքում:

Ավինյանն ասաց, որ ՛՛մենք այլևս ժամանակ չունենք սպասելու, դերասանություն անելու, արդարացումներ փնտրելու, մեղադրելու՛՛։

՛՛Մենք ունենք ժամանակ միայն քրտնաջան աշխատելու, վերականգնելու Երևանի բոլոր ենթակառուցվածքները: Այս ընտրությունները քաղաքական են, որովհետև եթե տասնամյակներով կառուցեինք մեր մանկապարտեզները, բակերը, շենացնեինք մեր դպրոցները, բարձրացնեինք մեր համալսարանների որակը, կհզորանային մեր տնտեսությունն ու մեր բանակը, և գուցե շատ բաներ այլ կերպ լինեին՛՛,- նշեց նա:

Ավինյանը հավելեց, որ Երևանին պետք է քաղաքապետ, որն իր թիմի հետ մայրաքաղաքում տասնամյակներում կուտակված խնդիրները շատ արագ կլուծի:

Նա խոստացավ, որ առաջիկա հինգ տարում վերանորոգելու են բոլոր մանկապարտեզները, բոլոր պոլիկլինիկաներն ու մարզադպրոցները:

  • Կիսվել: