չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սպառազինության ձեռքբերումների տեսանկյունից հայկական բանակն ունի տարբեր մատակարարներ. Առաջ այդպես չէր. Հակոբ Արշակյան

Սպառազինության ձեռքբերումների տեսանկյունից հայկական բանակն ունի տարբեր մատակարարներ. Առաջ այդպես չէր. Հակոբ Արշակյան

Անվտանգային համակարգը միայն պայմանագրեր չեն. դրանք սպառազինություն են, դրանք զինվորներ են, դրանք իրավական միջազգային պայմանագրեր են: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով հարցին, թե Արևմուտքն արդյոք առաջարկո՞ւմ է անվտանգային այլընտրանք ՀԱՊԿ-ին:

«Մենք տեսնում ենք, որ օրինակ, սպառազինության ձեռքբերումների տեսանկյունից, առնվազն այլընտրանքներ կան եւ Հայաստանը դրանք օգտագործում է: Սպառազինության ձեռքբերումների տեսանկյունից ակնհայտորեն հայկական բանակն ունի տարբեր մատակարարներ, ինչն այդպես չէր, ցավոք սրտի»,- ասաց Հակոբ Արշակյանը:

  • Կիսվել: