ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սոթքում իրադրությունը սրելու միջոցով փորձում են մոռացության տալ Լաչինում ապօրինի անցակետի տեղադրումը․ Փաշինյան

Սոթքում իրադրությունը սրելու միջոցով փորձում են մոռացության տալ Լաչինում ապօրինի անցակետի տեղադրումը․ Փաշինյան

Ադրբեջանը սրում է իրավիճակը, որ միջազգային ու հայաստանյան հանրության ուշադրությունը շեղի Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության տալով հինը: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա Ադրբեջանի փորձված մարտավարությունն է. սեպտեմբերյան ագրեսիան մոռացության տալու փորձ արեցին կեղծ բնապահպանական ակտիվիստներով Լաչինի միջանցքը արգելափակելու միջոցով, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը մոռացության տալու  փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում Հայաստանի պետական սահմանը հատելու միջոցով, Տեղի հատվածում սահմանի խախտումը մոռացության փորձ արեցին Լաչինի միջանցքում անցակետ դնելու միջոցով, Սոթքում իրադրությունը սրելու միջոցով նրանք փորձում են մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ ի հեճուկս Ադրբեջանի փորձերի՝ բոլոր հարցերը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնային օրակարգում։

«Միջազգային հանրության հետ ակտիվ կոմունիկացիան այս թեմաների վերաբերյալ պետք է շարունակվի»,- նշեց նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: