Սոֆյա Հովսեփյանը՝ արցախցիներին վարկաբեկելու փորձերի մասին
Իմքայլական նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրդադարձել է մի շարք շրջանակների կողմից արցախցիներին անպտվելու և վարրկաբեկելու, պառակտում մտցնելու փորձերին։ Նա, հրապարակելով լուսանկարներ, մասնավորապես, գրել է․
«Էս երեք սրիկաները, կոնկրետ ուղղություն վերցրած, սկսել են Քոչարյանի քողի տակ արցախացիներին անպատվել, վարկաբեկել ու պառակտել։
Սա հրահանգված է հաստատ ու իրենց կհաջողվի, եթե բոլորս քայլեր չձեռնարկենք։ Մարդիկ ձեռքերը լվացրեցին Արցախից, հիմա էլ արցախահայությունից են ազատվում։ Բոլորս միահամուռ կերպով պետք է սրանց ու իրենց նմաններին պարզապես խրատենք և ճնշենք հակաարցախյան նման գրոհները։ Առաջարկում եմ ամեն մեկս մեր էջերում ինչ-որ բան գրենք ի պաշտպանություն Արցախի և արցախցիների...»