Սոչիում Պուտինը երկկողմ բանակցություններից առաջ անձամբ է դիմավորել Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բանակցություններն ընթանում են "Ռուս" առողջարանային հյուրանոցում։
Կադրերում կարելի է տեսնել, թե ինչպես է Ռուսաստանի առաջնորդն անձամբ հանդիպում բանակցություններին ժամանած Հայաստանի վարչապետին, որից հետո առաջնորդները գնացել են դահլիճ, որտեղ էլ ընթանում են նրանց երկկողմ բանակցությունները ։ Ավելի ուշ Պուտինը կխոսի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո կսկսվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովը ։



