հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Snapchat-ն ընդմիշտ արգելափակել է  Դոնալդ Թրամփի օգտահաշիվը

Snapchat-ն ընդմիշտ արգելափակել է Դոնալդ Թրամփի օգտահաշիվը

Snapchat-ն ընդմիշտ արգելափակել է ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը: 

Snapchat ծառայության մամուլի խոսնակը հավաստիացրել է, որ հանրության անվտանգությունից ելնելով և հիմնվելով ապատեղեկատվություն, ատելության խոսք տարածելու, բռնություն հրահրելու նրա փորձերի վրա, որոնք ոտնահարում են ծառայության հիմնարար սկզբունքները, որոշում է կայացվել ընդմիշտ արգելափակել Դոնալդ Թրամփի օգտահաշիվը, գրում է СNN-ը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ Facebook-ը, Twitter-ը և Youtube-ն էին արգելափակել Թրամվի օգտահաշիվները՝ Կապիտոլիումում տեղի ունեցախ բռնություններին աջակցելու պատճառով։

  • Կիսվել: