ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սմբատ Գոգյանի՝ իրավիճակից ելքի մասին գրառումը

Սմբատ Գոգյանի՝ իրավիճակից ելքի մասին գրառումը

ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշել է ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տարբերակը:

«Նոյեմբերի մեջ իրավիճակի մասին վերջին գրառումս, որը ելքի մասին է։

1) Վարչապետը հրաժարական է տալիս և ցրում կառավարությունը։

2) ԱԺ ընտրում է նոր վարչապետ (թեկուզ հենց Նիկոլ Փաշինյանին):

3) Ձևավորվում է նոր կառավարություն։

4) Կառավարության ծրագիրը պետք է հստակ ամրագրվի ա) Սահմանադրության, ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքների փոփոխության սկզբունքները և ժամկետները։

բ) Կրթական բարեփոխման ծրագիրը,

գ) փախստականների հարցի լուծման ծրագիրը,

5) Ընտրված վարչապետը հայտարարում է, որ ԱԺ հաջորդ ընտրություններից 6 ամիս առաջ հրաժարական է տալիս և որևէ ձևաչափով այլևս չի մասնակցում հաջորդ ընտրություններին կամ կառավարության աշխատանքներին։

6) 2023թվականի գարնանը ԱԺ ցրվում է և անցկացվում են նոր ընտրություններ՝ նոր սահմանադրությամբ, նոր ընտրական օրենսգրքով և նոր կուսակցական փիլիսոփայությամբ։

Թարմացում։ 1-3 կետերը կարելի է շրջանցել»,-գրել է նա:

  • Կիսվել: