Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ
Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին Անկախության օրվա առթիվ։
«Սրտանց շնորհավորում ենք Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում ենք ձեզ առաջընթաց, բարեկեցություն և բարգավաճում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Սլովենիայի ԱԳՆ-ի «X»-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: