երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Սլովենիայի ԱԳ նախարարը գրառում է կատարել Միրզոյանի հետ հանդիպումից հետո

Սլովենիայի ԱԳ նախարարը գրառում է կատարել Միրզոյանի հետ հանդիպումից հետո

Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնն ամփոփել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքը։

«Դուբրովնիկում համաժողովի շրջանակներում հանդիպել եմ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցությունը, կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացը և մերձավորարևելյան հակամարտությունը, ինչպես նաև մեր երկու երկրների կողմից Պաղեստինի ճանաչումը որպես անհրաժեշտ քայլ երկու պետությունների ստեղծման խնդրի լուծման ճանապարհին»,- «X-»-ի իր միկրոբլոգում գրել է Տանյա Ֆայոնը։

  • Կիսվել: