շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սխալ որոշում կայացնողները դրա համար պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան

Սխալ որոշում կայացնողները դրա համար պատասխան են տալու. Գագիկ Ծառուկյան

Օրենքի առաջ բոլորը հավասար են, սխալ որոշում կայացնողները պատասխան են տալու: Այս մասին այսօր դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Հարցին, թե ինքն օրեր առաջ հայտարարել է, իբրև վարչապետն իր, ի՞նչ առաջարկությունների մասին է խոսքը, որոնք ինքը չի ընդունել՝ Ծառուկյանը պատասպանեց. ՛՛Ես ինչ ասել եմ, իմ ասածին տեր եմ, ասել եմ ոչ անձնական շահի, ոչ էլ դիվիդենտ հավաքելու համար։ Հիմնական խնդիրն ինչ ասել եմ, իմ խոսքը պահում եմ՝ անկախ ճնշումներից, միեւնույն է, արդարությունն իր տեղն ունենալու է։ Սխալ որոշում կայացնողները դրա համար պատասխան են տալու. օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց շինծու, սարքած գործ է՛՛։

Խոսելով քրեական գործի մասին՝ ԲՀԿ առաջնորդը նշեց. ՛՛Հիմա փաստաբանները ձեզ կներկայացնեն ժամը, հանձնարարությունը, քննությունը… Միայն այս գործի համար հարյուր քանի քննիչ՝ երկու օրում. սա ի՞նչ տեռոր էր։ Ընտրության վերաբերյալ էլ չկա մեկը, որ ասի՝ Ծառուկյանը կապ ունի կամ Ծառուկյանը գումար է տվել։ Դեպքը եղել է փետրվարի 4-ին, Վազգենին ստուգելով… Գործը եղել ու պրծել է, ոչ մի քննություն չի եղել, ու անմիջապես իմ ելույթից հետո 120 քննիչ խառնվել են այդ գործին։ Ես որեւիցե կառավարման հետ գործ չունեմ, ես սեփականատեր եմ»։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։

Նշենք նաեւ, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։

  • Կիսվել: