երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սխալ եմ համարում Նեմեսիսի արձանի տեղադրումը․ Ալեն Սիմոնյան

Սխալ եմ համարում Նեմեսիսի արձանի տեղադրումը․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ սխալ է համարում Նեմեսիսի արձանի տեղադրումը, որովհետև դա պետական քաղաքականություն չէ ու չի կարող լինել։ 

«Չասեք, որ այնտեղ որևէ դատարանի որոշում կա, դա մեր դատարանի որոշումը չէ, արտադատարանական կարգով որևէ պետության ներկայացուցիչ կամ որևէ պետություն չի կարող հարց լուծել, ու դա չպետք է խրախուսվի»,- ավելացրեց Ալեն Սիմոնյանը՝ ընդգծեով, որ ցանկության դեպքում թուրքական կողմը կարող է շատ պատճառներ բերել ու Նեմեսիսի արձանի տեղադրման թեման ընդամենն առիթ էր։

«Ես էլ, ինչպես Թուրքիայում հայտարարեցի, կարող էի Թուրքիա չգնալու համար մեկ միլիոն պատճառ գտնել ու չգնալ։ Եթե Թուրքիայի կողմից կամքը կա, իսկ ես տպավորութուն ունեմ, որ կա, ուրեմն հարաբերությունները կարգավորելու եզակի պատմական հնարվորություն է սա։ Հայկական կողմը դրան պատրաստ է, պատրաստ է անցնել նույնիսկ մեծ քննադատության միջով, բայց երկարատև խաղաղություն բերել հայ ժողովրդին»,- ավելացրեց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ նախագահն անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝  նշեց, որ հայկական կողմը պատրաստ է անցնել մեծ քննադատության միջով, բայց երկարատև խաղաղություն բերել հայ ժողովրդին։

 

  • Կիսվել: