հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սիսիանում մանկապարտեզների վերաբացումը հետաձգվում է․ համայնքապետարան

Սիսիանում մանկապարտեզների վերաբացումը հետաձգվում է․ համայնքապետարան

Սիսիանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացումը մեկ շաբաթով հետաձգվում է։

«Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մանկապարտեզների աշխատակիցների շրջանում իրականացվել է COVID 19-ի թեստավորում, նրանցից շատերի թեստի արդյունքները, ցավոք, եղել են դրական, ինչի պատճառով էլ կայացվել է վերոնշյալ որոշումը։

Մանկապարտեզների վերաբացման հետ կապված լրացուցիչ տեղեկությունների դեպքում նախապես կհայտարարվի»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: