ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նա մասնակցելու է առաջիկայում սպասվող արտահերթ ընտրություններին:

Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններով այդպես էլ համայնքը քաղաքային իշխանություն չէր ձևավորել: Համայնքի ավագանին չէր կարողանում քվորում ապահովելև նիստեր գումարել, ինչն էլ պատճառ էր դարձել, որ վարչապետը համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակի, սակայն, առանց ավագանու նիստերի գումարման, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չէր կարողանում ամբողջությամբ իրացնել իր լիազորությունները:

 

  • Կիսվել: