Սիրիայի ժողովրդական ժողովը կոչ է անում աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը. Դեսպան
Սիրիայի Ժողովրդական ժողովը կոչ է անում աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, այդ մասին քիչ առաջ Երևանում կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը՝ անդրադառնալով Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին։
Դիվանագետի խոսքով, թուրքական ջարդերի հետևանքով մեծ թվով հայեր են գաղթել Սիրիա՝ դառնալով իրենց երկրի «անքակտելի մաս»։
«Նրանք կարողացան ապահով ապրել, պահպանել իրենց ինքնությունը, կրոնը մշակույթը։ Բազմաթիվ եկեղեցիներ կան, որոնք հավերժացնում են Ցեղասպանության զոհերի հիշատակը», -ասաց դեսպանը։ Դիվանագետը նաև ընդգծեց, որ այս տարի Սիրիայի դպրոցական դասագրքերում հատուկ դասավանդելու են Հայոց ցեղասպանությունը։ Հիշեցնենք, որ Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:


