չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սիրիայի ԱԳՆ-ից հայտնում են, որ Թուրքիայի իշխանություններն առանց ջրի են թողել ավելի քան մեկ մլն բնակչի երկրի հյուսիսային շրջանում

Սիրիայի ԱԳՆ-ից հայտնում են, որ Թուրքիայի իշխանություններն առանց ջրի են թողել ավելի քան մեկ մլն բնակչի երկրի հյուսիսային շրջանում

Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի ռազմական իշխանությունների անմարդկային վերաբերմունքը երկրի հյուսիսարևելյան Հասակա նահանգի բնակիչների հանդեպ:

Ինչպես փոխանցում է  «ՍԱՆԱ» սիրիական  պետական լրատվամիջոցը, երկրի ԱԳՆ տվյալներով՝ թուրք զինվորականները նահանգի նույնանուն վարչական կենտրոնի՝ Հասակա քաղաքի ավելի քան մեկ մլն բնակչի թողել են առանց խմելու ջրի:

Նշվում է, որ թուրքական օկուպացիոն ուժերը և նրանց վարձկանները 16 օրով արգելափակել են քաղաքի և դրա հարակից շրջանների ջրամատակարարումը՝ կանգնեցնելով ջրամատակարարման կայանի աշխատանքը:  

Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի հանցավոր գործողություններին՝ փաստելով, որ Թուրքիան անտանելի պայմաններ է ստեղծում սիրիացի քաղաքացիների կյանքի համար երկրի հյուսիսարևելյան շրջանում:

  • Կիսվել: