երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը չեղարկվել է. ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է

Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը չեղարկվել է. ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին հայտնում է Սիմոնյանի խոսնակը՝ Մովսես Հարությունյանը։

«Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից։

Հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: