ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը՝ տեխնիկական վրիպակի հետևանքով

Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը՝ տեխնիկական վրիպակի հետևանքով

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանն արձագանքել է մամուլի հրապարակումներին, համաձայն պարզաբանման՝ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը՝ տեխնիկական վրիպակի հետևանքով։

«Ի պատասխան  «Ժողովուրդ»  օրաթերթի՝ «Հակոբ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը. նախարարի ունեցվածքը»  վերտառությամբ գրառման, հայտնում եմ, որ տեղի  ունեցել տեխնիկական վրիպակ։

Ուղղման դիմումն արդեն իսկ  ուղարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, տվյալներն կթարմացվեն»,-գրել է նա։

 

  • Կիսվել: