երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչները հանդիպել են Մարկուս Ռիտերին և պարեկային շրջայցը կատարել Ջերմուկում

Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչները հանդիպել են Մարկուս Ռիտերին և պարեկային շրջայցը կատարել Ջերմուկում

Շվեդիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչները ժամանել են #Հայաստան և օրակարգի սկզբում այցելել Եղեգնաձորում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) գրասենյակ։ Այս մասին հաղորդում է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանատունը։

«Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Բյորն Լինդերֆալկն ու Հարավային Կովկասի  հարցերով պատասխանատու Աքսել Լունդելը հանդիպեցին EUMA-ի ղեկավար Մարկուս Ռիտերին ու գործընթացների ղեկավար Յենի Օսկարսոնին։ Վերջիններս կիսվեցին առկա տեղեկատվությամբ և ներկայացրին հայ-ադրբեջանական սահմանին տիրող ընդհանուր իրավիճակը։ Հանդիպմանը հաջորդել է պարեկային շրջայցը դեպի Ջերմուկ».- այս մասին ասվում դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: