շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Շվեդիան պատրաստ է աջակցել Հայաստանին. ԵԱՀԿ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Շվեդիան պատրաստ է աջակցել Հայաստանին. ԵԱՀԿ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: 

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի խորհրդարանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Միանգամայն կարևոր է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը և ԵԱՀԿ ԽՎ-ը դիտորդական առաքելություն են իրականացրել ընտրությունների ժամանակ: Ակնկալում եմ շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ: Հաջողություն եմ մաղթում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներում: Շվեդիան պատրաստ է աջակցելու Հայաստանին»,- գրել է դիվանագետը։

  • Կիսվել: