շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Շուշիի հանձնումը քաղաքական որոշում էր, քանի որ ստորագրման պահին քաղաքի համար դեռ կռիվներ էին մղվում․ Պեգով

Շուշիի հանձնումը քաղաքական որոշում էր, քանի որ ստորագրման պահին քաղաքի համար դեռ կռիվներ էին մղվում․ Պեգով

Շուշիի հանձնումը քաղաքական որոշում էր, քանի որ ստորագրման պահին քաղաքի համար դեռ կռիվներ էին մղվում: Այս մասին այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է WarGonzo-ի թղթակից Սեմյոն Պեգովը՝ մանրամասներ ներկայացնելով Շուշիի համար մղվող գործողությունների մասին։

«Ինչ վերաբերում է Շուշիին, այո՛, դա քաղաքական որոշում էր այն պարզ պատճառով, որ այն պահին, երբ ստորագրվում էր պայմանագիրը, Շուշում նախկինի պես գտնվում էին հայկական ԶՈՒ-ի ներկայացուցիչները:

Ես հանձն չեմ առնում հաստատելու, որ քաղաքը Արցախի ԶՈՒ-ի ամբողջական վերահսկողության տակ էր, որովհետև դժվար է դա հաստատել այն պարզ պատճառով, որ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ևս այնտեղ էին, բայց քաղաքի համար կռիվ գնում էր դեռ պայմանագրի ստորագրման պահին:

Կոնկրետ ինձ համար դա չվիճարկվող փաստ է, ես դա գիտեի դիրքերում կանգնած տղաների հետ զանգերի միջոցով, դա առաջինը, և երկրոդը՝ 9-ին, երբ ես եկա բարձունք (ով եղել է այդ վայրերում, երևի կհասկանա՝ Շուշիից 2 կմ հեռավորության վրա հերթական սերպանտինի մոտ կա հեռուստատեսային դիրք), այնտեղ գտնվում էին մոտ 400 մարդ, որոնք պատրաստ էին 9-ին՝ ժամը 5-ին, Շուշիի մաքրում անել, բայց այդ դիրքից կարելի էր նկարահանել այն, թե ինչ էր կատարվում քաղաքում, և թե որտեղ են գտնվում, օրինակ, Արցախի ԶՈՒ զինվորները: Եվ ամենաքիչը 2 խումբ ադրբեջանցի զինվորականներ, չեմ կարող կոնկրետ նշել նրանց թիվը, այդ ժամանակ գտնվում էին Շուշիի տարածքում. դա նշանակում է, որ Ադրբեջանը ևս չէր վերահսկում Շուշին»,-պատմել է Պեգովը:

  • Կիսվել: