Ոստիկանները բերման ենթարկիցին աշխարհահռչակ ըմբիշ Ռոման Ամոյանին և մի քանի տասնյակ քաղաքացու (լուսանկարներ)
ԱԺ մոտակայքում հավաք են անցկացնում Գագիկ Ծառուկյանի կողմակիցները՝ չնայած արտակագ դրության պայմաններում հավաքների արգելքին։ Հիշեցնեն՝ ԱԺ-ում քննարկվում է Գագիկ Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելու հարցը։
Ոստիկանները քաղաքացիների բերման են ենթարկում և թույլ չեն տալիս հավաք անցկացնել՝ հղում անելով արտակարգ դրության մասին օրենքին։

«Մինչև բերման ենթարկելը և՛ զգուշացրել ենք, և՛ ժամանակ ենք տվել, որպեսզի հավաքի վայրից հեռանան․ այս պահին հավաքի վայրը հանդիսանում են հարակից փողոցները։ Ներկայացրել ենք, չեն հեռացրել, օրինական պահանջով տարել են Ոստիկանության բաժիններ»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց ոստիկանության Պարեկապահակային գնդի հրամանատար, գնդապետ Արթուր Խուդինյանը։
Բերման ենթարկվածների թվում է նաև Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ըմբիշ Ռոման Ամրոյանը։



