ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շուկայում ունեցանք անկայուն վիճակ, սակայն հիմա վիճակն ամբողջությամբ վերահսկվում է․ Արթուր Ջավադյան

Շուկայում ունեցանք անկայուն վիճակ, սակայն հիմա վիճակն ամբողջությամբ վերահսկվում է․ Արթուր Ջավադյան

Կենտրոնական բանկը անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով։ Այս մասին ՀՀ կառավարության արտահերթ նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է բանկային գործառույթների սահուն և բնականոն ընթացքը կազմակերպելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ Հայաստանում բանկային համակարգի հետ կապված որևէ խնդիր չկա: Ըստ նրա՝ դրա մասին նաև փաստերն են խոսում:

«Մի քիչ սկզբում տարբեր հայտարարությունների ներքո ունեցանք որոշ վայրիվերումներ, շուկայում ունեցանք անկայուն վիճակ, սակայն հիմա վիճակն ամբողջությամբ վերահսկվում է և կայուն է»,-ասաց Արթուր Ջավադյանը:

  • Կիսվել: