ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Շտապօգնության» մեքենայի վթարից տուժածներից երկուսի վիճակը միջին ծանրության է. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

«Շտապօգնության» մեքենայի վթարից տուժածներից երկուսի վիճակը միջին ծանրության է. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Երեւանում այսօր՝ հուլիսի 29-ին «Շտապօգնության» ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից հետո «Շտապօգնության» մեքենայում գտնվող 3 բուժաշխատող է տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Քիչ առաջ շտապօգնության ավտոմեքենա է կողաշրջվել, շտապ օգնության 3 աշխատակիցները ՝ բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ներկա պահին տուժածները գտնվում են հետազոտման փուլում։

Վարորդի վիճակը գնահատավում է միջին ծանրության՝ ունի աջ վերին վերջույթի բազմաբեկոր կոտրվածք, բժշկի վիճակը գնահատվում է բավարար, իսկ բուժքրոջ վիճակը՝ կայուն՝ միջին ծանրության։

Ներկա պահին տուժածների կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է նա։

 

  • Կիսվել: