երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 38 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 38 միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022թ. հունվարի 17-27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 58 դեպք, որից 53-ով հաշվարկվել է 38.381.430 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 354.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվելч 380.000 դրամի չափով վարչական տուգանք:
 
Նախկինում իրականացված 7 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 17 որոշում՝ 1.340.000 դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 907.500 դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 2 հանձնարարական։
 
ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 6 գործ, ընդհանուր՝ 804.800 դրամ։
 
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.049.500 դրամ:
 
Մասնավորապես`
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 35.122.160 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 300.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրվել է 27 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 2.264.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 354.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
 
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
 
Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 995.270 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Ընդերքի պահպանության ոլորտ
 
Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Ստուգումների վերաբերյալ
 
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 5 հանձնարարագիր, որից`
3-ը՝ արտադրություն,
1-ը՝ ՓՀԷԿ,
1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում:

 

  • Կիսվել: