երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Շփումներն Ալմաթիում ընթանում են եռակողմ պայմանավորվածությունների հունով. Զախարովա

Շփումներն Ալմաթիում ընթանում են եռակողմ պայմանավորվածությունների հունով. Զախարովա

Պաշտոնական Մոսկվան ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

«Մենք ողջունում ենք մայիսի 10–11-ը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացումը։ Սա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության, բարգավաճման հասնելու ճանապարհին։ Մենք աջակցում ենք Ղազախստանի ջանքերին այդ ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ամեն կերպ աջակցել գործընկերներին»,– ասել Է Զախարովան։

Նա կարևոր է համարում, որ Ալմաթիում շփումները ընթանում են ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա, որոնցով սահմանվել է հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացի «ճանապարհային քարտեզը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: