հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու մասին

Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մարիուպոլ քաղաքն ամբողջությամբ ռուսական զորքի վերահսկողության տակ է:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ պաշտպանության նախարարն այդ մասին զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
 
«Այսօրվա դրությամբ ամբողջ Մարիուպոլը ռուսական բանակի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ազգային միլիցիայի վերահսկողության տակ է»,- ասել է Շոյգուն՝ հավելելով, որ «Ազովստալ» գործարանի տարածքը հուսալիորեն շրջափակված է:
 
Ռուսական կողմի պնդմամբ՝ «Ազովստալ» գործարանի տարածքում շարունակում են մնալ օտարերկրյա վարձկաններ:

  • Կիսվել: