հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շոլցը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման կարևորությունը. ԳԴՀ կառավարություն

Շոլցը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման կարևորությունը. ԳԴՀ կառավարություն

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Շոլցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է նաև ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման կարևորությունը: Այս մասին հայտնում է ԳԴՀ կառավարությունը։

«Զրույցի հիմնական թեման էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և տեղում մարդկանց համար հրատապ հումանիտար մատակարարման հարցը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։

Կանցլերը դեմ է արտահայտվել ռազմական ուժի կիրառմանը։ Կանցլերն ընդգծել է, որ Դաշնային կառավարությունը վճռականորեն հավատարիմ է բանակցային լուծմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը։ Դաշնային կառավարությունը լիակատար աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին:

Հակամարտության կայուն կարգավորման համար պետք է երաշխավորել Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

Ղարաբաղում մարդկանց համար թափանցիկ հումանիտար մատակարարումն ու անվտանգությունն այժմ Ադրբեջանի պատասխանատվությունն է։

Զրույցի ընթացքում կանցլերն ընդգծել է նաև Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման կարևորությունը։

Կանցլերը և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել իրենց շփումները և սերտ կապ պահպանել», - ասված է ԳԴՀ կառավարության հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: