կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Շնորհավորում ենք հաղթող թիմին և հաջողություններ մաղթում նրան․ Արամ Սարգսյան

Շնորհավորում ենք հաղթող թիմին և հաջողություններ մաղթում նրան․ Արամ Սարգսյան

Հանրապետություն կուսակցության Քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

"Հանրապետություն կուսակցությոնը իր խորին շնորհակալությունն է հայտնում  նրանց, ովքեր վստահել և իրենց քվեն տվել են Հանրապետությանը: Մենք գնահատում ենք ձեր վստահությունը և պարտավորվածություն զգում ձեր առաջ։

Հանրապետությունը շնորհավորում է հաղթող թիմին և հաջողություններ մաղթում նրան` Հայաստանի Հանրապետության համար այս վճռորոշ և դժվարին ժամանակներում։
Ցանկանում ենք, որ խորհրդարան անցած բոլոր ուժերը աշխատեն ի շահ մեր երկրի և պետականության ու հարգում ենք նրանց քվեարկողների ցանկությունը: 
Մենք մեր երկրի քաղաքացիների մեջ տարբերություն չենք դնում։

Հանրապետություն կուսակցությունը խոստանում է իր ընտրողին, որ այսուհետ նույնպես, նույն եռանդով  շարունակելու է տարածել իր մոտեցումները` փորձելով բալանսավորել ՀՀ արտաքին քաղաքականությունը, առաջարկելով տնտեսության ուժեղացման լուծումներ և ներդրումային ծրագրեր։ 

Մենք խաղաղություն և բարեկեցություն ենք մաղթում մեր ժողովրդին ու բեղմնավոր աշխատանք ցանկանում ութերորդ գումարման ազգային ժողովին"։

 

  • Կիսվել: