հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շնորհակալություն, որ թույլ չես տվել, որ զոհերից հետո մի կաթիլ արյուն թափվի. քաղաքացին՝ Փաշինյանին

Շնորհակալություն, որ թույլ չես տվել, որ զոհերից հետո մի կաթիլ արյուն թափվի. քաղաքացին՝ Փաշինյանին

Այսօր լավատեսության հաղթանակ է, որովհետև թվում էր, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի պետությունը և ինքնիշխանությունը պիտի փլուզվեն: Այս մասին այսօր Իջևանում ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այսօր ես Այգեհովիտում լսել եմ խոսքեր մի տղամարդուց, և նա ինձ ասաց հետևյալը, որ՝ ես քեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դու այս ընթացքում հանուն Հայաստանի տարել ես բոլոր վիրավորանքները և թույլ չես տվել, որ Հայաստանում այդքան զոհերից հետո մի կաթիլ արյուն թափվի: Այս խոսքերն ինձ շատ մեծ ուժ են տվել՛՛:

 

  • Կիսվել: