չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ

Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ

Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատներն ամբողջ գիշեր մնացել են մարզպետարանի շենքի մոտ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝  նրանց  պահանջը շարունակում է նույնը մնալ՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում և իրենց զինվորների հարցի լուծում։

«Մենք ուրիշ պահանջ ու ասելիք չունենք, մեր միակ պահանջը մեր երեխաներն են, և թող մեր գերագույն հրամանատարը գա ու մեզ պատասխան տա: Այնքան ժամանակ մարզպետարանից չենք գնա,  մինչև գա»,-նշեցին ծնողները:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Խծաբերդի հատվածում գերի ընկած տղաների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքն ու ելքը: Երեկոյան հարազատները թույլ են տվել, որ կին աշխատակիցները դուրս գան շենքից, բայց տղամարդիկ մնացել են։

«Այնպես չէ, որ մենք բռնի ուժով ստիպել ենք` մի գնացեք, տղամարդիկ հոժարակամ են մնացել»,– ասացին գերիների հարազատները:  

  • Կիսվել: