ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել

Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 11-ին տեղական ժամանակով ժամը 14:42-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք և Լոռու մարզի Մեծավան գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

  • Կիսվել: