ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շավարշ Կարապետյանը՝ Բաշկորտոստանի ղեկավարի խորհրդական

Շավարշ Կարապետյանը՝ Բաշկորտոստանի ղեկավարի խորհրդական

Հայ լողորդ, սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանը Բաշկիրիայի նախագահական ապարատում պաշտոն է ստացել: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն՝ հղում անելով Բաշկիրիայի ղեկավարի մամուլի ծառայությանը:

«Հասարակական հիմունքներով Բաշկիրիայի նախագահի խորհրդական է նշանակվել Շավարշ Կարապետյանը: Նրան է վերապահվում տարածաշրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման խնդիրը»,- տեղեկացնում են Բաշկիրիայի նախագահի աշխատակազմից:
 

Հաղորդվում է, որ Շավարշ Կարապետյանը պլանավորում է մոտ ապագայում տեղափոխվել Բաշկիրիա:

  • Կիսվել: