շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շատ ծանր արարք է մեղսագրվում մի մարդու, ով կուսակցության ղեկավար է․ Արարատ Միրզոյան

Շատ ծանր արարք է մեղսագրվում մի մարդու, ով կուսակցության ղեկավար է․ Արարատ Միրզոյան

Շատ ծանր արարք է մեղսագրվում մի մարդու, ով կուսակցության ղեկավար է, խորհրդարանական խմբակցության ղեկավար է: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Շատ հեշտ է ընկնել ծուղակը և քաղաքականացնել իրավական գործընթացը: Առաջարկում եմ զատել հարցի քաղաքական հատվածն ու իրավական հատվածը:

Անշուշտ, Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի, «Բարգավաճ Հայաստան» քաղաքական միավորման մասին «Իմ քայլ»-ի գործընկերները, ես ևս ունեմ իմ պատկերացումները, իմ գնահատականները, որոնք տալուց առնվազնայս փուլում պիտի զերծ մնամ, կարծում եմ՝ դուք էլ կկիսեք, հարգելի իմքայլական գործընկերներ ձեր դիրքորոշումը, որպեսզի որևէ մեկնաբանություն, որևէ պահի չմեկնաբանվի որպես քաղաքական ուղղորդում իրավապահ համակարգին և կամ իսկապես սրբորեն պահպանվող անմեղության կանխավարկածի ոտնահարում»,- ասաց Միրզոյանը:

  • Կիսվել: