Շատ-շատերին խորհուրդ կտայի հաշվի առնել Ջեֆրի Սաքսի ասածները. Սերժ Սարգսյան
Ես ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել հանրահայտ հանճարեղ մարդու ասածները: Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով աշխարհահռչակ ակադեմիկոս Ջաֆրի Սաքսի հայտարարության վերաբերյալ հարցին։
«Շատ-շատերին, ովքեր զբաղվում են այդ հարցերով, խորհուրդ կտայի, որ ուղղակի հաշվի առնեն Ջեֆրի Սաքսի ասածները»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ Սաքսն ասել էր, թե վաշինգտոնյան համաձայնագիրը Հայաստանը ներքաշում է Իրան-Իսրայել հակամարտության մեջ։


