հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շատ կարևոր է, թե մենք 30 տարվա ո՛ր հատվածում ջանքեր չենք գործադրել, որ հզոր բանակ ունենանք․ վարչապետ

Շատ կարևոր է, թե մենք 30 տարվա ո՛ր հատվածում ջանքեր չենք գործադրել, որ հզոր բանակ ունենանք․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում է այցելել է Նոր Եդեսիա համայնք, զրուցել քաղաքացիների հետ: Փաշինյանն ասել է, որ դաժան պատերազմից հետո երկիրը գտնվում է ծանր հանգրվանում, և շատ կարևոր է, որ կոնկրետ հարցերի պատասխաններ տրվեն: 

«Այս ծանր ճգնաժամը լավ առիթ է մտածելու մեր անցած ճանապարհի մասին՝ ի՞նչ ենք արել 30 տարվա ընթացքում: 30 տարվա մեր անկախ պետության առանձնահատկությունն այն է եղել, որ ժողովուրդը և նրա իրավունքն օտարված են եղել, և այդ իրավունքն օտարվել է ԼՂ հարցի շահարկումով և խաղարկումով: 

Շատ կարևոր է, թե մենք 30 տարվա ո՛ր հատվածում ենք ջանքեր գործադրել, որ հզոր բանակ ունենանք, կամ որ հատվածում է, որ ջանք չենք գործադրել, և այդ ջանքերն այլ խնդիրների լուծմանն են ուղղված եղել: Այդ նույն մարդիկ հիմա փորձում են այդ նույն պատմությունը կրկնել, և ես եկել եմ ասելու, որ դա անել թույլ չենք տալու»,- ասաց վարչապետը: 

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ուջանի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված տղաների:

  • Կիսվել: