շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շատ հստակ ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա. Նիկոլ Փաշինյան

Շատ հստակ ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա. Նիկոլ Փաշինյան

«Մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին և ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան և տեղում դիտարկել ու գնահատել իրավիճակը»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին՝  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ առաջիկայում նախաձեռնում են կոլեկտիվ անվտանգության խորհդի արտահերթ նիստ. «Ես հույս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը: Շատ հստակ ակնկալիք կա, որ առաջինը՝ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա  տեղի ունեցածին, և երկրորդը՝ կընդունի ճանապարհային քարտեզ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ: Այս երկու ակնկալիքներն են, որը կարծում եմ ոչ միայն Հայաստանի Կառավարության, այլև Հայաստանի հանրության և ժողովրդի ակնկալիքն է: Կարծում եմ այս երկու որոշումների կայացմամբ բազմաթիվ հարցեր, որոնք այս ընթացքում բարձրացվել են հանրության շրջանում նաև Կառավարության կողմից, կստանան պատասխաններ»:

  • Կիսվել: