հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան

Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան

ԱԺ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանից հետաքրքրվեց.

 

«Արդյոք ունեք հաշվարկ՝ լույսերը լեդով փոխելուց հետո ինչքա՞ն ենք տնտեսում և այդ տնտեսվող գումարն ի՞նչ արդյունքներ կտա մեզ, և արդյոք կա Ձեզ մոտ գնահատական ջրի կորուստները հիմնականում ո՞ր հատվածում են լինում՝ դեպի քաղաք եկող ջրատարից, թե երբ այն սկսում է բաժանվել»:

Փոխնախարարը նշեց, որ ջրակորուստների ճնշող մեծամասնությունը տեղի է ունենում ոչ թե մագիստրալային ջրատարներում, այլ ներբնակավայրային ցանցերում:

Սուքիասյանն առաջարկեց կառուցել 1.40 բարձրությամբ թունելներ և կոմունիկացիաներն իրականացնել այդ ձևով, որովհետև ՀՀ-ն ցեմենտ է արտադրում, քարը կա:

«Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է»,- նշեց Սուքիասյանը:

  • Կիսվել: