չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Շատ ենք շահագրգռված, որ խաղաղության պայմանագիրը դառնա իրականություն. ՔՊ-ական պատգամավոր

Շատ ենք շահագրգռված, որ խաղաղության պայմանագիրը դառնա իրականություն. ՔՊ-ական պատգամավոր

Ժամանակային սահմանափակումը չպետք է խոչընդոտ լինի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի համար, կարևորն այն է, որ այդ պրոցեսը լինի շարունակական և անկաշկանդ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Գլխավորն այն է, որ սեղանին ունենանք այնպիսի փաստաթուղթ, որ կարողանանք դրա շրջանակներում աշխատել», - ասաց պատգամավորը։

Անդրադառնալով մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը՝ նա ասաց, թե շատ են շահագրգռված, որ այն դառնա իրականություն։

«Դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիրները նաև փոխկապակցված են այդ փաստաթղթի հետ։ Բայց դրանք միաժամանակյա լուծում ստանալու պարտադիր պայման չունեն», - նշեց Անդրանիկ Քոչարյանը։

  • Կիսվել: