հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Շարժման ընթացքում ենք տեսել իշխանությունների հստակ վերաբերմունքը մեր արցախցի քույր-եղբայրների հանդեպ. Դանիելյան

Շարժման ընթացքում ենք տեսել իշխանությունների հստակ վերաբերմունքը մեր արցախցի քույր-եղբայրների հանդեպ. Դանիելյան

Երկու օր առաջ մեր արցախցի հայրենակցին ծեծի ու ջարդի են ենթարկել միայն մի բանի համար՝ որ ինքն արցախցի է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Մարտունիում հայտարարել է Սրբազան պայքարի մասնակից, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Սա առաջին դեպքը չէ։ Նաև շարժման ընթացքում ենք տեսել իշխանությունների հստակ վերաբերմունքը մեր արցախցի քույր-եղբայրների հանդեպ։  Մինչև օրս տարբեր մարդկանց, ովքեր ըմբոստանում են, սոցիալական նպաստներից զրկում են։ Նպատակը մեկն է՝ Հայաստանը թողնել առանց հայերի։ Ամեն ինչ անում են, որ մարդիկ գնան այս երկրից։ Դրա ցցուն օրինակը պարեկների կողմից ծեծի և խոշտանգումների ենթարկված մեր արցախցի եղբայրն է»,-ասել է նա։ Դանիելյանը նշել է, որ այն մարդիկ, ովքեր հավաքվել են Սրբազան պայքարի շուրջ, ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներն են։

«Այս շարժումն էլ ուղղված է երկիրն ազատագրելուն։ Մեր երկիրն օկուպացված է օկուպացիոն ռեժիմի կողմից, և մենք մեր երկրում ոչ ապահով ենք զգում մեզ, ոչ էլ արժանապատիվ»,-հավելել է նա։

  • Կիսվել: