Շարունակում եմ պնդել այն տեսակետը, որ Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է. Մարուքյան
Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբը այսօր մամուլի ասուլիս տվեց՝ բացահայտելով նոր մանրամասներ այդ շինծու գործի վերաբերյալ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
«Առաջին օրվանից հայտարարել եմ, որ Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է, և շարունակում եմ պնդել այդ տեսակետը։ Ո՞վ կմտածեր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ նրա իսկ հրահանգներով, մարդկանց կազատազրկեն այլակարծության համար»,-նշել է նա:


