հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024

Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար. վարչապետ

ԱԺ-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը վարչապետին մի քանի հարց ուղղեց՝ շարունակո՞ւմ է մնալ այն կարծիքին, որ Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին, ինչպե՞ս է տեսնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդրի լուծումը և ո՞ր սահմաններում պետք է դա տեղի ունենա՝ ներկայի՞ս, պատմակա՞ն, թե՞ նախապատերազմական:

«Այո՛, շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար», - պատասխանել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ մյուս հարցերը բանակցային նրբություններ են, որոնք պետք է ճիշգրտվեն:

  • Կիսվել: