ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շարունակում է անհանգստացնող մնալ Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը. Ռուբինյան

Շարունակում է անհանգստացնող մնալ Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը. Ռուբինյան

Ընդհանուր առմամբ շարունակում է անհանգստացնող մնալ Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը, որը, ի դեպ, հաճախ ինքնահակասող է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյան:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այսինքն՝ տեղ-տեղ կարող են լինել կառուցողական հայտարարություններ, որոնց կարող են հաջորդել ապակառուցողական հայտարարություններ: Նույնը կիրառելի է Թուրքիայի դեպքում: Նույն զորավարժությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի ղեկավարությունը երբ հայտարարում է, թե ՀՀ-ի հետ կարող են նորմալանալ հարաբերությունները, առնվազն այնքան էլ հետեւողական չէ իր հայտարարություններում՛՛:

Ռուբինյանն անդրադարձավ նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ ասելով, որ այդ գործընթացը դեռ տեղի չի ունեցել։ ՛՛Բնականաբար, միջավայրը, նաեւ Ադրբեջանի և՛ հռետորաբանությունը, և՛ գործողությունները ազդելու են այս գործընթացի արդյունավետ կամ ոչ արդյունավետ ընթացքի վրա, ինչը կիրառելի է նաեւ ռազմագերիների վերադարձի համատեքստում՛,-նշեց պատգամավորը:

  • Կիսվել: