երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Շարմազանովը կոչ է անում մի կողմ թողնել ներքաղաքական տարաձայնություները և համախմբված պայքարել կորոնավիրուսի դեմ

Շարմազանովը կոչ է անում մի կողմ թողնել ներքաղաքական տարաձայնություները և համախմբված պայքարել կորոնավիրուսի դեմ

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Էդուրդ Շարմազանովը հանես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլորին  մի կողմ դնել բոլոր ներքաղաքական տարաձայնություններն ու համախմբվել կորոնավիրուսի, տնտեսական ու անվտանգային ճգնաժամը համատեղ հաղթահարելու համար։

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ,մասնավորապես, ասվում է․

«Կոչ եմ անում բոլորիս մի կողմ դնել բոլոր ներքաղաքական տարաձայնություններն ու հակասությունները և համախմբվել կորոնավիրուսի, տնտեսական ու անվտանգային ճգնաժամը համատեղ հաղթահարելու համար:

Հայրենիքի շահը վեր է ամեն ինչից»։

  • Կիսվել: