չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շարմազանով․ Այսօրվա որոշմամբ ՍԴ ապացուցեց, որ ունակ է դիմակայել քաղաքական ճնշումների

Շարմազանով․ Այսօրվա որոշմամբ ՍԴ ապացուցեց, որ ունակ է դիմակայել քաղաքական ճնշումների

Սահամանադրական դատարանի այսօրվա վորոշումը՝ մերժել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը, ողջունելի է և արդարացի։ Նման կարծիք PrimeNews-ի հետ զրույցում հայտնեց Հանրապետական կուսակցության Խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, այս որոշումով արդարությունը հաղթեց և ապացուցվեց, որ Հայաստանում կա Սահմանադրական դատարան, որը ունակ է ընդունել իրավական որոշումներ և չտրվել քաղաքական ճնշումներին։

Հիշեցնենք, Սահմանադրական դատարանը քիչ առաջ մերժեց վարույթ ընդունել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ  ԱԺ որոշման նախագիծը։ Սա նշանակում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները ԱԺ որոշման նախագծի հիման վրա չեն դադարեցվի։

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» իշխանական խմբակցությունը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեղնելու մասին նախագծի հիմքում դրել էր չորս հիմնավորում, որոնց համաձայն, Հրայր Թովմասյանը կատարել է առերևույթ կարգապահական խախտումներ։ Այս որոշմանը կողմ էր նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր միացել նախաձեռնությանը։

  • Կիսվել: