շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Շառլ Միշելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Շառլ Միշելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Շառլ Միշելն ընդգծել է, որ Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով խոր բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:

Միաժամանակ, ԵԽ նախագահը շեշտել է, որ ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցել տարածաշրջանային կայունացմանն ու հակամարտությունների համապարփակ կարգավորմանը:

  • Կիսվել: